Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում![]() 16 հոկտեմբերի 2012 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին: Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում զարգացնել դաշնակցային հարաբերություններն ու երկու բարեկամ երկրների միջև խորացնել ռազմավարական գործընկերությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումն այդ հարաբերությունների զարգացման գործում և կարևորել հաստատված աշխատանքային ծրագրերի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև սերտ փոխգործակցությունը: Սերգեյ Ստեպաշինը նշել է, որ երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցները վերջին տարիներին բավականին արդյունավետ համագործակցում են, ակտիվ փոխշփումներ կան, և համագործակցության ծրագրի ու համատեղ վերահսկողության մասին ստորագրված փաստաթղթերի հիման վրա տարեցտարի խորացնում են հարաբերությունները: ՌԴ հաշվիչ պալատի նախագահը վստահություն է հայտնել, որ Երևանում գործընկերոջ հետ հերթական հանդիպման և վաղը հրավիրվելիք երկու վերահսկիչ կառույցների համատեղ նիստի ընթացքում փոխգործակցության արդյունքների ամփոփումն ու հետագա ծրագրերի քննարկումները կնպաստեն ՀՀ վերահսկիչ պալատի և ՌԴ հաշվիչ պալատի միջև համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |