ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՆՈՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԲՐԱՅԱՆ ԱՐԴՈՒՆԻՆ13 ապրիլի 2005 - 07:55 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարի նոր գործադիր տնօրեն է նշանակվել կազմակերպության նախկին գործող գործադիր տնօրեն Բրայան Արդունին, հաղորդում է ԱՀՀ-ն: Արդունին կաշխատի Համագումարի Տնօրենների խորհրդի եւ Հոգաբարձուների խորհրդի հետ` ղեկավարելով կազմակերպության ծրագրերը Վաշինգտնում, Լոս Անջելեսում, Բոստոնում, Երեւանում եւ Ստեփանակերտում գտնվող գրասենյակների միջոցով: Աղբյուրը նշում է, որ Բրայան Արդունին կդառնա Ռոսս Վարդյանի հետնորդը, որը կշարունակի աշխատել ԱՀՀ-ում որպես հասարակայնության հետ կապերի եւ առաջնորդության զարգացման գծով տնօրեն: «Ես հուզված եմ Համագումարի առաջնորդների եւ պրոֆեսիոնալ աշխատակիցների հետ աշխատանքը շարունակելու հնարավորությամբ: Միասին մենք կաշխատենք կազմակերպության ընդլայնման եւ ԱՄՆ-Հայաստան, ԱՄՆ-Ղարաբաղ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,-նշել է ԱՀՀ նորանշանակ տնօրենը: Մինչ ԱՀՀ-ին միանալը, Բ.Արդունին աշխատել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի անդամ Մայքլ Բիլիրաքիսի իրավախորհրդատու: Ավելի վաղ, նա եղել է քաղաքական գործողությունների հայ-ամերիկյան կոմիտեի(ARMENPAC) գործադիր տնօրեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |