Իտալիայի պաշտպանության նախարարը տպավորված է համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի մեծ ներդրումով![]() 16 հոկտեմբերի 2012 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար, ծովակալ Ջամպաոլո Դի Պաոլային: Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Ջամպաոլո Դի Պաոլայի այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ բազմաշերտ համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում երկկողմ կապերի ամրապնդումը: Երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ Իտալիայի պաշտպանության նախարարի այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ կձևավորվեն այդ ոլորտում երկկողմ փոխգործակցության ծավալման իրավական հիմքերը: Զրուցակիցները բարձր են գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-իտալական բարեկամական կապերը, որոնք, նրանց համոզմամբ, ամրապնդվում են նաև տարբեր մակարդակի փոխայցելություններով: Իտալիայի պաշտպանության նախարարը նշել է, որ հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին քաջածանոթ է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում պահվող արժեքավոր աշխատություններից և անչափ տպավորված է համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի ունեցած մեծ ներդրումով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |