ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ13 ապրիլի 2005 - 08:25 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսում լսումների ժամանակ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար գեներալ Ջեյմս Ջոնսը հայտարարել է, որ «Կասպյան պաշտպանություն» նախաձեռնության իրականացման համար շատ բան արդեն արված է, հաղորդում է Day.az-ը: Գեներալի խոսքերով, «Կասպյան պաշտպանությունը» կապահովի Ադրբեջանի եւ Ղազախստանի օդային, ծովային եւ ցամաքային սահմանների անվտանգությունը: Պենտագոնը շարունակում է աշխատել այդ կոնցեպցիայի վրա 2003 թվականից: Ըստ այդ կոնցեպցիայի մերձկասպյան երկրներում, որոնք ներառված են ԱՄՆ ազդեցության ոլորտում, նախատեսվում է հատուկ նշանակության ուժերի եւ ոստիկանության ցանցի ձեւավորում: Ահաբեկիչների հարձակումները նավթային օբյեկտների եւ խողովակատարների վրա կչեզոքացվեն այդ ուժերի կողմից: Փաստորեն «Կասպյան պաշտպանությունը» կլինի ԱՄՆ Եվրոպական հրամնատարության առաջատար պահակակետը, որի կենտրոնակայանը կլինի Շտուտգարտում, որի պատասխանատվության գոտւմ է գտնվում Կասպիի տարածաշրջանը: «World Street Journal»-ը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ «Կասպյան պաշտպանության» կենտրոնակայանը ապահովված կլինի ամենաժամանակակից ռադարներով, եւ կտեղակայվի Բաքվում: Կենտրոնակայանին ենթարկվող ուժերի հիմնական նպատակը կլինի Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթատարի պաշտպանությունը ահաբեկիչներից: Բացի այդ «Կասպյան պաշտպանության» ուժերը կարող են գործի դրվել այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են թմրանյութերի ապօրինի շրջանառությունը եւ զենքի մաքսանենգությունը: Մոտակա 10 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարությունը մտադիր է 100 միլիոն դոլար տրամադրել «Կասպյան պաշտպանության» բրիգադներ ստեղծելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին |