«ՀԺ». Օլիգարխների սուպերմարկետները ոչնչացնում են փոքր խանութները

«ՀԺ». Օլիգարխների սուպերմարկետները  ոչնչացնում են փոքր խանութները

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ միայն Երևանում գործում է 180 սուպերմարկետ, որոնցից 55-ը պատկանում են յոթ ընկերությունների: Սուպերմարկետներից ամենամեծ ցանցը՝ 30 առևտրի կենտրոն, ունի «Սթարը», բայց ամենամեծ առևտրի ծավալներն ունի «Երևան Սիթին»:

«Ըստ «Գելլափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի ՀՀ ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության փորձնական հետազոտությունների՝ հայ սպառողների 73,4 տոկոսը գնումները կատարում է սուպերմարկետներից: Սա երիցս ապացուցում է, որ հիմնականում օլիգարխներին պատկանող սուպերմարկետները Երևանում պարզապես ոչնչացնում են փոքր խանութները»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---