«Հրապարակ». ՌԴ դեսպանը չի ընդունել Ծառուկյանի հրավերը17 հոկտեմբերի 2012 - 10:01 AMT PanARMENIAN.Net - Ինչպես «Հրապարակին» երեկ տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, Ծառուկյանը Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատի 135-ամյակի առիթով հրավեր է ուղարկել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների բոլոր դեսպաններին, միջազգային կազմակերպություններին: Հրավերքն ընդունել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բելառուսի, նույնիսկ Չինաստանի դիվանագիտական ներկայացուցիչներն իրենց տիկնանց հետ: «Ինչպես նկատում եք, «Կոնյակի գործարանում շրջայց կատարած, հայկական կոնյակագործության պատմությանը ծանոթացած, գինի ու կոնյակ համտեսած» անչափ ներկայացուցչական «տուսովկայում» չկա Ռուսաստանի դեսպանը` ոչ անհայտ Վյաչեսլավ Կովալենկոն: «Ինչո՞ւ» հարցին ռուսական կողմի ոչ պաշտոնական բացատրությունը հետևյալն էր. «Երեքշաբթի ո՞վ է գնում խմելու»: Պաշտոնական պատասխանն էլ հետևյալն էր. ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Մ. Ստեպաշինն է Հայաստանում, «զբաղված ենք»: Չնայած գիտենք, որ նա Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հյուրն է: Կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը պարզապես դեմարշ է արել ոչ միայն Ծառուկյան-Հեֆերն հանդիպման, այլև արևմտյան բլոկի նկատմամբ ԲՀԿ այսօրինակ ուշադրության համար: Ի դեպ, հարցին, թե Օսկանյանի հարցը քննարկվե՞լ է ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Ես ներկայացրի հանդիպման փաստը, այլ մանրամասների չեմ տիրապետում»»,- գրել է թերթը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |