«Միկան» շախմատի Եվրոպայի Գավաթի կանանց մրցաշարում վստահ հաղթանակ է տարել «Աշդոդի» նկատմամբ17 հոկտեմբերի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Եվրոպայի Գավաթի կանանց մրցաշարի 6-րդ տուրում, որը տեղի է ունենում Էյլաթում, երևանյան «Միկան» 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Աշդադի» նկատմամբ: Առաջին տախտակի վրա Էլինա Դանիելյանը միավորներ է կիսել Մաշա Կլինովայի հետ, մյուս պարտիաներում ավելի ուժեղ են գտնվել «Միկայի» շախմատիստուհիները: Հարիկա Դրոնավալին հաղթանակ է տարել Անգելա Բորսուկի նկատմամբ, Լիլիթ Մկրտչյանը` Օլգա Վասիլևայի, իսկ Լելա Ջավախիշվիլին` Լյուդմիլա Ցիֆանսկայայի: «Միկան» ունի 8 թիմային միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է «Cercle d’Echecs-ը»: Եվրոպայի ակումբային առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 18-ին: Ժամանակի հսկողությունը` 40 քայլի համար 90 րոպե է, այնուհետև 30 րոպե մինչև պարտիայի ավարտը յուրաքանչյուր քայլի համար հավելյալ 30 վայրկյանով` սկսած առաջինից: Նշենք, որ 2006-ին «Միկան» դարձել է Եվրոպայի գավաթի հաղթող: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է |