«Զվարթնոցը» կրկին դադարեցրել է «Արմավիայի» սպասարկումը, կրկին պարտքերի պատճառով

«Զվարթնոցը» կրկին դադարեցրել է «Արմավիայի» սպասարկումը, կրկին պարտքերի պատճառով

PanARMENIAN.Net - Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանն այսօր կրկին դադարեցրել է ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սպասարկումը, պարտքերի պատճառով: Ինչպես հայտնել է «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը, պարտքի չափը գրեթե մեկ 1 մլն դոլարով գերազանցել է նախկինում համաձայնեցված գումարը, ընդհանուր պարտքը հասնում է 3,360 մլն դոլարի:

«Արմավիա» ավիաընկերությունում հաստատել են տեղեկատվությունը, որ օդանավակայանը դադարեցրել է չվերթերի սպասարկումը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---