Հայկական վիրտուալ համալսարանը տվեց իր առաջին շրջանավարտներին17 հոկտեմբերի 2012 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հայկական վիրտուալ համալսարանը տվեց իր առաջին շրջանավարտներին: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) բիզնես կենտրոնի մեծ սրահում կայացավ համալսարանի 3-ամյակին նվիրված համընդհանուր ֆորումը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Սիլիկոն Վելիի ներկայացուցիչ, ՀՎՀ հիմնադիր տնօրեն Երվանդ Զորյանը, համալսարանի ծրագիրը նախագծվել է 2004 թվականին, այնուհետև ծրագրի տեխնոլոգիան բազմակողմանիորեն մշակվել է Հայաստանում` Երևանի պետական համալսարանի Կրթության և հետազոտության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գիտնականների և ծրագրավորողների համագործակցությամբ: «Գործելով 2010 թվականից` համալսարանն այսօր կտա իր առաջին շրջանավարտներին, քանի որ դասընթացը 8 եռամսյակ է ընդգրկում: ՀՎՀ-ն ստեղծվել է` հաղթահարելու կրթական այն խոչընդոտները, որ տասնամյակներ շարունակ մտահոգում էին հայկական սփյուռքին: ՀՎՀ-ի նպատակն է ողջ աշխարհի հայության համար հայկական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծել: Այն ուղղված է ներկայիս ուսանողությանը` այսպիսով հավաստելով ՀԲԸՄ կրթական նպատակները: Չնայած վիրտուալ հաստատությունն ավելի շատ ուղղված է այն անհատներին, ովքեր դեմ առ դեմ հայկական կրթական ծրագրերին չեն մասնակցում, ՀՎՀ-ն նաեւ կլրացնի այն անձանց կրթական հենքը, ովքեր հաճախում են ավանդական հայկական հաստատություններ»,- նշեց նա` հավելելով, որ ՀՎՀ ավարտելուց հետո ստացած վկայականը ուժ ունի աշխարհի տարբեր համալսարաններում և ուսումնական հաստատություններում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին նշեց, որ Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությունը մեծ կարևորություն ունի Սփյուռքում հայապահպանության առաքելությունն իրականացնելու գործում: «Այս կարևոր նախաձեռնությունը նոր է սկսում իր ճանապարհը և արդեն 7000-ից ավելի ուսանողներ ունի 61 երկրներում: Կարևորելով ՀՎՀ դերը հայկական պատմության, լեզվի և մշակույթի պահպանության և տարածման գործում` ՀՀ ԿԳՆ-ն դիտարկում է համալսարանին պետական կարգավիճակ տալու հարցը»,- ասաց նա` ընդգծելով, որ ՀՎՀ-ն լավագույն այլընտրանքներից է հատկապես որպես հետավարտական դասընթաց: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |