«Զվարթնոցից» հայտնում են, որ «Արմավիայից» դեռ լուր չկա![]() PanARMENIAN.Net - Թե երբ կվերականգնվեն «Արմավիայի» չվերթները դեռ հայտնի չէ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: «Թռիչքների վերականգնումը կախված է «Արմավիայից» եթե նրանք կատարեն անհրաժեշտ պարտավորությունները, թռիչքները կվերականգնվեն »: Հիշեցնենք, որ Երևանի միջազգային «Զվարթնոց»օդանավակայանն այսօր կրկին դադարեցրել է ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սպասարկումը, պարտքերի պատճառով: Ինչպես հայտնել է «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը, պարտքի չափը գրեթե մեկ 1 մլն դոլարով գերազանցել է նախկինում համաձայնեցված գումարը, ընդհանուր պարտքը հասնում է 3,360 մլն դոլարի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |