Մոսկվայի տանը կցուցադրվեն արձակագիր, պոետ, էսսեիստ Լևոն Հովսեփյանի լուսանկարները17 հոկտեմբերի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-19-ը Մոսկվայի տան ցուցասրահում տեղի կունենա Լևոն Հովսեփյանի լուսանկարների ցուցահանդեսը: Նա արձակագիր է, պոետ, էսսեիստ, թարգմանիչ, «Երկրի այցելությունը», «Ճիչ», «Պիեսներ», «Հեռախոսազանգ», «Իմ Գողգոթա» գրքերի հեղինակ: Ցուցահանդեսի թեման է` «Հույսի ծիածան Մոսկվայից Երևան»: Ցուցահանդեսում կներկայացվեն Լևոն Հովսեփյանի լուսանկարչական աշխատանքները, որոնք նա արել է համանուն գրքի համար գրքի հեղինակ Ելենա Տամբոցովա-Շիրոկովայի հետ Հայաստանում ճանապարհորդելու ժամանակ: Ժողովածուի մեջ մտել են բանաստեղծություններ Ռուսաստանի և Հայաստանի մասին: Ցուցահանդեսում կներկայացվեն գրքի ավելի քան 70 պատկերազարդումներ, ինչպես նաև այն լուսանկարները, որոնք չեն մտել հավաքածուի մեջ, հաղորդում է Մոսկվայի տան մամլո ծառայությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |