ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ՄՈՆՏԵՎԻԴԵՈՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ13 ապրիլի 2005 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայը ոչ միայն առաջին երկիրն է, որ 1965 թվականին` Հայոց ցեղասպանության 50-ամյակի նախաշեմին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասապնությունը, այլեւ վերջին 40 տարիների ընթացքում հավատարիմ է մնացել իր դիրքորոշմանը, հաղորդում է «Երկիր» թերթը: Երկրի խորհրդարանում արդեն մի մեծ թղթապանակ կա, որտեղ զետեղված են Հայ Դատի պաշտպանությանը նվիրված օրինագծերը, որոշումները եւ հայտարարությունները: Իսկ վերջերս 1915 թվականի ցեղասպանությանը իր վերաբերմունքն է արտահայտել Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի մունիցիպալ խորհուրդը: Գրեթե մեկ տարի առաջ խորհրդի անդամ Ռաֆֆի Հունանյանը առաջարկել էր քաղաքի փողոցներից մեկը անվանել «1915 թվականի ապրիլի 24»: Առաջարկը մտել էր քաղաքապետարանի օրակարգ, սակայն փողոցի փոխարեն քաղաքային իշխանությունները որոշել են այդ անվանումը տալ Մոնտեվիդեոյի բանուկ շրջաններից մեկում գտնվող հրապարակին: Հայոց ցեղասպանության անվան հրապարակի բացումը տեղի կունենա ապրիլի 22-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |