ԱՄՆ-ն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 5-ամյա ռազմավարական ծրագիր կիրականացնի![]() 17 հոկտեմբերի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային գործակալության հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Քարեն Հիլլարդին և ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի Կովկասի գյուղատնտեսության զարգացման ծրագրի համակարգող Լորենս Բարբիերիին, վերջիններիս խնդրանքով, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Այցը ճանաչողական էր, և ողջունելով հյուրերին`նախարարը համառոտ ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակն ու զարգացման միտումները` անկախությունից հետո ընկած ժամանակահատվածում: Շնորհակալություն հայտնելով ԱՄՆկառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը ցուցաբերած շարունակական օգնության համար, նախարարը մասնավորապես նշեց. «Հատկապես ցանկանում եմ առանձնացնել վերամշակող ճյուղի զարգացման ուղղությամբ ամերիկյան կողմի ցուցաբերած մեծ ու արդյունավետ աջակցությունը: Եվ եթե այսօր մենք տարածաշրջանում ամենազարգացած սննդարդյունաբերությունն ու վերամշակող արտադրությունն ունենք, դա նաև նշված օգնության արդյունքն է»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տիկին Հիլլարդը նշեց, որ տպավորված է Հայաստանիգյուղատնտեսության ներկայացված պատկերով: Ամերիկյան երկու կազմակերպությունները` Միջազգային զարգացման գործակալությունը և ԱՄՆ գյուղդեպարտամետը Հայաստանում այսուհետ կգործեն փոխհամաձայնեցված 5-ամյա ռազմավարական ծրագրով, և այստեղ հատկապես կարևոր է սերտ համագործակցության համակարգումը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: Անդրադառնալով 5-ամյա համագործակցության ծրագրին` պարոն Բարբիերին մասնավորապես առանձնացրեց ամերիկյան կողմից ցուցաբերվելիք գիտական, տեխնոլոգիական արժեշղթայի ճշգրտման և մարքեթինգային ուսումնասիրությունների անհրաժեշտությունը: Կողմերը մեկ անգամ ևս հավաստեցին իրենց պատրաստակամությունը առավել սերտ համագործակցելու և Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նոր ծրագրերի իրականացման գործում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |