ՈւԵՖԱ-ն հաշվետու է եղել EURO-2012-ի ժամանակ դոպինգի դեմ պայքարի մասին![]() 17 հոկտեմբերի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն հաշվետու է եղել 2012-ի Եվրոպայի առաջնության ժամանակ դոպինգի դեմ պայքարի մասին, նշելով, որ մրցաշարը զերծ է մնացել նմանատիպ խնդիրներից: «Ֆուտբոլիստների, Լեհաստանում և Ուկրաինայում խաղացած հավաքականների բուժաշխատողների, ինչպես նաև հակադոպինգային թիմերի անդամների և փորձագետների ջանքերի շնորհիվ EURO-ն լիովին ազատ է եղել դոպինգից: Ֆուտբոլիստների մոտ ստուգել են բոլոր հնարավոր դոպինգ-միջոցների առկայությունը»,- ասվում է հայտարարությունում: Մրցաշարից առաջ և դրա ժամանակ դոպինգ-թեստն իր մեջ ներառել է բոլոր 16 հավաքականների ֆուտբոլիստների արյան և մեզի ստուգում: Այդ ընթացակարգը ղեկավարել է ՈւԵՖԱ դոպինգ-հսկողության սպաների խումբը, որի մեջ մտնում են բժիշկներ ողջ Եվրոպայից: «Խաղացողների հետ խնդիրներ չեն եղել: Բոլոր ֆուտբոլիստներն իրենց շատ կոռեկտ են պահել: Բայց այդ ամենն այն պատճառով, որ մենք շատ ժամանակ և ռեսուրսներ ենք ծախսել թիմերին և խաղացողներին ուսուցանելու համար: Մենք հայտարարել ենք նրանց, որ հակադոպինգային ծրագիրը EURO-2012-ի կարևոր մաս է»,- ՈՒԵՖԱ-ի հակադոպինգային բաժնի ղեկավար Մարկ Վույամոզի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |