Գյումրիում մարդիկ ապրում են շենքերի ձեղնահարկերում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ունեն միայն այն անօթևան ընտանիքները, ովքեր մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը կարողացել են ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթները, հանձնել են քաղաքապետարան և հաշվառվել են երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության անդամների դիտարկումներով ներկա պահին Գյումրիում ավելի քան 200 անօթևան ընտանիք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են բնակարաններ և մինչ օրս պետության կողմից չեն փոխհատուցվել, սակայն անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն, ինչի պատճառով դուրս են մնացել աղետի գոտում անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակաբաշխման գործընթացից: Այդպիսի ընտանիքներից է նաև միայնակ մայր Հերիքնազ Մարկոսյանի ընտանիքը, ով իր երկու անչափահաս երեխաների և տարեց մոր հետ բնակվում են «Անի» թաղամասի շենքերից մեկի ձեղնահարկում: Նրանց ընտանիքը դուրս է մնացել բնակբաշխման գործընթացից միայն այն պատճառով, որ 2008 թվականին Գյումրիում անօթևան ընտանիքների հաշվառման ժամանակ, Հերիքնազի մայրը գտնվել է կալանավայրում, ինչի պատճառով նրա անձնական փաստաթղթերին աղջիկը չի տիրապետել ու քաղաքապետարանի կողմից հերթագրման համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը չի կարողացել ամբողջացնել: Իսկ քաղաքապետարանը հրաժարվել է մասամբ համալրված փաստաթղթերով փաթեթները ընդունել անօթևան ընտանիքներից և հաշվառել հերթացուցակում: Ներկայումս այդ ընտանիքը ժամանակավորապես և անորոշ վիճակում ապրում է «Անի» նորակառույց թաղամասի բազմահարկերից մեկի, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ ձեղնահարկում, կամ, որ առավել մոտ է իրականությանը` տանիքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |