Մեկնարկեց «Հարսնաքարի» գործով հերթական նիստը17 հոկտեմբերի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Քիչ առաջ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մեկնարկեց «Հարսնաքարի» գործով հերթական նիստը: Կողմերը համաձայնեցին, և դատարանը որոշեց նիստը շարունակել մի քանի տուժողների բացակայության պայմաններում: Նիստը շարունակվեց տուժող կողմի՝ նախորդ նիստի ժամանակ արված միջնորդություննեի քննարկումով: Դատախազը անդրադարձավ դրանց և հիմնականում միջնորդեց մերժել դրանք՝ պատճառաբանելով, որ դրանք հետաքրքրասիրություն են, կամ, լավագույն դեպքում, հանցագործությանը նոր մասնակիցներ գտնելու փորձ , իսկ դրա համար գործից առանձին մաս արդեն անջատվել է: Ամբաստանյալների պաշտպանները դիրքորոշում հայտնելու համար 30 րոպե ընդմիջում խնդրեցին: Տուժող կողմի ներկայացուցիչը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին , որ պատասխանող կողմը փորձում է ձգձգել գործի ընթացքը: Այնուամենայնիվ, դատարանը որոշեց պատասխանող կողմին տրամադրել 30 րոպե: Նիստը կշարունակվի 30 րոպեից: Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը՝ Միրզոյանին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներն անընդունելի են Ըստ Բայրամովի, ՀՀ Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Մարզպետ․ Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել «Հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասել է նա Փոխնախարար․ Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն գործնական փուլում է «Վերջանական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,–ասել է նա Փաշինյանը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին․ Ռազմավարական երկխոսության ամուր հիմք է ստեղծվել Նա նշել է, որ ՀՀ–ն պատրաստակամ է գործադրելու բոլոր ջանքերը՝ այդ երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ |