Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իր ավտոմեքենան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բազայի մոտ![]() 17 հոկտեմբերի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Մահապարտ ահաբեկիչը չորեքշաբթի առավոտյան Պակտիա նահանգում ականապատ ավտոմեքենայով գրոհել է Աֆղանստանի ազգային բանակի և ՆԱՏՕ-ի համատեղ բազայի վրա: Նախնական տվյալներով, տուժել է 60 հոգի, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Ինչպես հաղորդում է նահանգապետի տեղակալ Աբդուլ Ռահման Մանգալը, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:15-ին Զորմատ գավառում, երբ ահաբեկիչն ականապատ մեքենայով հարվածել է ռազմական օբյեկտի դարպասներին: Նրա տվյալներով, վիրավորվել են աֆղանական ազգային բանակի 45 զինծառայողներ: Միաժամանակ, Զորմատ գավառի ադմինիստրացիայի ղեկավար Զորմատ Ագա Գոլ Ահմադզայը հաղորդել է 8 խաղաղ բնակիչների, այդ թվում` երեխաների վիրավորվելու մասին: Պաժվակ գործակալությունը հաղորդում է, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ մարդիկ դուրս են վազել տներից, մտածելով, որ երկրաշարժ է: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա վերցրել է «Թալիբան» արմատական շարժումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |