ԲԱՔՎՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Կասպիական տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ չի նախատեսում ռազմակայաններ տեղաբաշխել Ադրբեջանի տարածքում: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հառնիշը: Նրա խոսքերով` նախօրեին Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիեւի եւ Դոնալդ Ռամսֆելդի միջեւ կայացած հանդիպմանը քննարկվել են հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում երկկողմ համագործակցության եւ ՆԱՏՕ-ին Ադրբեջանի ինտեգրմանն աջակցելու հարցերը:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---