Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը Հայաստան կբերի ռուս բժիշկներին![]() 17 հոկտեմբերի 2012 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում այս տարի ևս կիրականացվի «Դու մենակ չես… Միասին կհաղթենք» ծրագիրը: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը, արդեն երրորդ անգամ իրականացվող ծրագիրը կիրականացնեն Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Ալեքսանդր Կարաչունսկին և Ալեքսեյ Մասչանը, որոնք բժշկական խորհրդատվություն կանցկացնեն Ռ. Յարալյանի անվան արյունաբանական կենտրոնում, ինչպես նաև դասախոսություններ կկարդան հայ մասնագետների համար: Հոկտեմբերի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում 8-րդ անգամ կբացվի Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը: Այն Երևանում կավարտվի հոկտեմբերի 24-ին, այնուհետև կշարունակվի Հայաստանի 5 մարզերում` Լոռիում, Շիրակում, Արարատում, Գեղարքունիքում, Տավուշում: Փառատոնը կազմակերպում է «Ռոլան Բիկով» հիմնադրամը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |