Ստոկհոլմում տարհանվել են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները

Ստոկհոլմում տարհանվել են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները

PanARMENIAN.Net - Ստոկհոլմում տարհանվել են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները՝ ստացած կասկածելի սպիտակ ծրարի պատճառով, հայտնում է տեղական անգլալեզու The Local թերթի կայքէջը:

«Տեղի է ունեցել միջադեպ, որը սպառնում է անվտանգությանը: Մեզ ժամանակավորապես տարհանել են: Մենք համագործակցում ենք Շվեդիայի իշխանությունների հետ»,-հայտարարել է ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Ջեֆ Անդերսոնը:

Դեսպանատան մոտ են շտապել արտակարգ ծառայությունները: Որոշ շվեդական ԶԼՄ-ներ հաղորդել են, որ տարհանման պատճառ կարող էր լինել սպիտակ փոշու հայտնաբերումը ծրարում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ոստիկանությունը հաստատել է, որ ծրարում սպիտակ փոշի է եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---