«Զվարթնոցը» վերականգնել է «Արմավիայի» սպասարկումը17 հոկտեմբերի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - «Միջազգային օդանավակայաններ-Արմենիա» ՓԲԸ-ն՝ «Զվարթնոցը» 4:30-ին վերսկսել է «Արմավիա» ավիափոխադրողի չվերթերի սպասարկումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: «Ընկերությունը 90 մլն դրամ է փոխանցել օդանավակայանին, վաղը 11:00-ին պարզ կդառնա Հայաստանի ազգային ավիափոխադրողի չվերթերի սպասարկման հետ կապված հետագա իրավիճակը»,-հավելել է նա: Ինչ վերաբերում է «Արմավիայի» հայտարարությանն այն մասին, թե «Զվարթնոցում» իբր չեն հավանել «Արմավիայի» նոր բաժնետերին, ապա Գևորգ Աբրահամյանն ասել է, որ օդանավակայանը տեղեկություն չունի այն մասին, թե ով է նոր բաժնետերը: «Մենք ինքներս կցանկանայինք իմանալ, թե ով է նոր բաժնետերը, ընկերության հետ հարաբերությունները հստակեցնելու համար»,-ասել է նա: Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը չի հաղորդում, թե ով է ընկերության նոր բաժնետերը: «Դա կոմերցիոն գաղտնիք է, երբ ժամանակը գա, մենք կհայտարարենք այդ մասին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են «Արմավիայում»: Ավիաընկերությունը հաղորդել է, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից «Արմավիայի» չվերթների սպասարկման դադարեցումը կապված է նրա հետ, որ «Զվարթնոցի» ղեկավարությանը դուր չի եղել ավիաընկերության նոր բաժնետերը: «Զվարթնոցում» արդեն պնդում են, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է պարտքերի պատճառով. Ընկերության պարտքի չափը գերազանցել է նախօրոք համաձայնեցված գումարն ավելի քան 1 մլն դրամով, իսկ «Արմավիայի» ընդհանուր պարտքը կազմում է 3.360 մլն դոլար: Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր է գնել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ում տնօրինության տակ է գտնվում «Զվարթնոց» օդանավակայանը կամ Հայաստանի նախագահի փեսա Միքայել Մինասյանը: Ավելի ուշ Էռենկյանը հերքեց այդ լուրերը: «Ես ամենևին չեմ պատրաստվում գնել «Արմավիա» ավիաընկերությունը»,- լրագրողներին ասել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում |