Թուրքիան խոստանում է չխանգարել հումանիտար բեռներ փոխադրող ինքնաթիռների թռիչքներին Սիրիա

Թուրքիան խոստանում է չխանգարել հումանիտար բեռներ փոխադրող ինքնաթիռների թռիչքներին Սիրիա

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Էրզրումում հայկական բեռնատար ինքնաթիռի զննությունը: Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի խոչընդոտի հումանիտար բեռներ փոխադրող ինքնաթռիների թռիչքներին Սիրիա, սակայն անորոշ բեռների դեպքում տարբեր միջոցներ կձեռնարկվեն:

«Հոկտեմբերի 10-ին Հայաստանը դիմել էր Հալեպ հումանիտար բեռ տեղափոխելու հարցով: Մենք թույլ տվեցինք թռիչքն այն պայմանով, եթե տեխնիկական վայրէջք կատարվի»,-ասել է Դավութօղլուն:

Դավութօղլուն նաև արտահայտվել է նման իրավիճակում Թուրքիայի հետագա գործողությունների վերաբերյալ: «Թուրքիան չի խոչընդոտի ինքնաթիռների թռիչքը, սակայն անորոշ բեռների դեպքում տարբեր միջցոներ կձեռնարկվեն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրումում ըստ նախնական պայմանավորվածության:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---