Հայկական բանակում չորս տասնյակ հոգևորական է ծառայում17 հոկտեմբերի 2012 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Հանդիպմանը բարի գալուստ մաղթելով հյուրերին համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող համագործակցությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է ոչ միայն պետական, այլև եկեղեցական մակարդակով, որի վկայությունն են Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Զինված ուժերում հոգևոր հովվությանը: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ այսօր չորս տասնյակից ավելի եկեղեցականներ իրենց հոգևոր ծառայությունն են բերում հայոց բանակում: Նորին Սրբությունը նաև նշեց, որ բանակի հոգևոր սպասավորները պարբերաբար հնարավորություն են ունենում ծանոթանալու այլ երկրներում նույնանման կառույցների փորձառությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իտալիայի Պաշտպանության նախարարը խոսեցին նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ |