Վլադիմիր Զախարով. «Ադրբեջանա-աղվանական մշակույթ» տեսությունը լկտիություն է![]() 17 հոկտեմբերի 2012 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Երևանում այսօր բացվեց «Ալբանիա-Աղվանք-Առան. էթնոքաղաքական պատմության և քրիստոնեական մշակույթի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը: Միջոցառման նպատակն է հստակեցնել՝ ովքեր են այսօր պատմական «Կովկասյան Ալբանիա», իսկ հայկական աղբյուրներում՝ Աղվանք պետության մեջ մտած ժառանգները։ Գիտաժողվում զեկույցներ կկարդան հայ և ռուս գիտնականներ, ինչպես նաև աղվանական պետության կազմի մեջ մտած ու մինչ մեր օրերը գոյություն պահպանած կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչներ։ Գիտաժոողվում գիտնականները կփորձեն վերականգնել Աղվանքի իրական պատմությունը, որի անունից թուրք քոչվորների ժառանգներն այսօր փորձում են հավակնություններ դրսևորել հայկական տարածքների հանդեպ: Պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Զախարովի խոսքով ազերիների աղվանական մշակույթի ժառանգորդ լինելու տեսությունը ծիծաղելի է, սակայն մի քաղաքականություն է, որն իրականացվում է պետական մակարդակով: Նա այս քաղաքականությունը բնութագրում է որպես լկտիություն, քանի որ գիտական ոչ մի հիմք չունեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |