Նիգերիայում առևանգվել են ռուս ծովագնացներ17 հոկտեմբերի 2012 - 19:22 AMT PanARMENIAN.Net - 6 ռուս ծովագնացներ և Էստոնիայի մեկ քաղաքացի առևանգվել են Նիգեր գետի դելտայում: Ինչպես հաղորդել է Ռոյթերս գործակալությունը, միջադեպը պատահել է երկուշաբթի օրը Նիգերիայի հարավում: Նիգեր գետի դելտայի ազատագրման շարժման ապստամբները հարձակվել են ֆրանսիական «Բուրբոն» ընկերության նավի վրա, որը սարքավորումներ է մատակարարում նավթային արդյունաբերությանը: Ընկերության ներկայացուցիչը հաղորդել է, որ անձնակազմի մյուս 9 անդամները կարողացել են թաքնվել և հասնել Նիգերի Օն նավահանգիստ: Մանրամասները ճշտվում են: Արդեն 6 տարիների ընթացքում այս շրջանում գործում է ապստամբ ՆԴԱՇ խմբավորումը: Խմբավորման անդամներն առևանգում են նավթային ընկերությունների աշխատակիցներին և դիվերսիաներ իրականացնում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |