Մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են. Ահազանգ թունավոր նյութերի արտահոսքի մասին

Մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են. Ահազանգ թունավոր նյութերի արտահոսքի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծին այսօր ժամը 17:50 սահմաններում ահազանգ է ստացվել առ այն, որ Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորությամբ գտնվող մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են, և թունավոր նյութերը սկսել են արտահոսել Դեբեդ գետ:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կարգադրությամբ տեղում իրավիճակին ծանոթանալու համար նշված վայր են ուղարկվել Բնապահպանական պետական տեսչության մարզային աշխատակիցները: Ահազանգը փոխանցվել է նաև ԱԻՆ Ճգնժամային կառավարման կենտրոն և 911 ծառայություն: Մկնդեղի գերեզմանոց է մեկնել նաև ԱԻՆ օպերատիվ խումբը:Ձեռնարկված գործողությունների և դրանց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ, հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---