Նվազագույն աշխատավարձը 35 հազ. դրամ սահմանելու հարցը կարող է քննարկվել ԱԺ երկրորդ նստաշրջանում17 հոկտեմբերի 2012 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 35000 դրամ: Հանձնաժողովը քննարկեց նաև կառավարության հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախագծի մշակումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը լուծելու և ազգային օրենսդրությունը աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում ներկայացված փոփոխությունը կատարելու դեպքում նախկին ԽՍՀՄ ՆԳ և պետական անվտանգության մարմինների շարքային և սպայական կազմի աշխատակիցների թվից նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, կհամարվեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ և կօգտվեն օրենսդրությամբ սահմանված նույն արտոնություններից, այն է` կունենան ամենամսյա պատվո վճար ստանալու իրավունք: Օրենքի նախագծերը դրական եզրակացություն ստացան` ընդգրկվելու ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և հոկտեմբերի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |