Սիրիացի գրոհայինները ոչնչացրել են կառավարական ուժերի ուղղաթիռ

Սիրիացի գրոհայինները ոչնչացրել են կառավարական ուժերի ուղղաթիռ

PanARMENIAN.Net - Սիրիական կառավարական զորքերի ուղղաթիռը, որը գրոհայինները ոչնչացրել են Մաարեթ ալ-Նուման քաղաքում, պայթել է օդում, հաղորդում է The Telegraph-ը: Մաարեթ ալ-Նումանի գրոհայինները պնդում են, որ այդ ուղղաթիռի ոչնչացումից հետո քաղաքից հարավ ընկած տարածքում ոչնչացվել է ևս մեկը, սակայն դրա վերաբերյալ ապացույցներ չկան:

Այդ բնակավայրից 10կմ հեռավորության վրա շարունակվում են կատաղի մարտերը զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև:

Այս քաղաքի համար մարտերը չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ տեղացի գրոհայինները այդ քաղաքը վերցրին իրենց լիարժեք վերահսկողության տակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---