Ավստրիական կազմակերպությունը ներկայացրել է 2012-2020թթ. Հայաստանում կատարելիք աշխատանքների նախագիծը

Ավստրիական կազմակերպությունը ներկայացրել է 2012-2020թթ. Հայաստանում կատարելիք աշխատանքների նախագիծը

PanARMENIAN.Net - Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակն այսօր ներկա էր ՀՀ շահառու գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացած քննարկմանը գրասենյակը ներկայացրեց 2012-2020 թթ. իրենց կողմից Հայաստանում իրականացվելիք աշխատանքների ռազմավարական ծրագրի նախագիծը:

Շնորհակալությամբ ընդունելով ավստրիական կողմից Հայաստանի տնտեսության զարգացման գործում նախատեսվող ծրագրերի իրականացման հեռանկարը` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշեց. «Այսօր ձեր կողմից ներկայացված ծրագրերը համահունչ են այն ծրագրերին, որոնք առաջիկայում ցանկանում ենք իրականացնել մեզանում:

Սա շատ կարևոր է, ուրեմն և մեր համագործակցությունը շատ սերտ պետք է լինի»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---