Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտում տեղի ունեցող Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին

Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտում տեղի ունեցող Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ստեփանակերտում տեղի ունեցող Պոեզիայի միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում չափազանց կարևորում են նման միջոցառումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մշակութային ոլորտում կապերի հաստատման և ընդլայման, Ղարաբաղը արտաքին աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար:

Հյուրերի խնդրանքով երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---