Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

PanARMENIAN.Net - Իսրայելական ՌՕՈւ-ն հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարածքին, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով France-Presse գործակալությանը:

Իսրայելական ՌՕՈւ-ի` ՀԱՄԱՍ-ի գրոհայինների բազայի վրա նպատակաուղղված օդային հարվածից ոչ ոք չի տուժել:

Իսրայելցի զինվորականները հաստատել են հարձակման փաստը, հավելելով, որ դրա նպատակն էր ՀԱՄԱՍ շարժման բազան: Նրանց խոսքով հարվածի պատճառը գրոհայինների հարձակումն էր, որը նախորդել է օդային հարվածին: Գրոհի արդյունքում ոչնչացվել էր Իսրայելի հարավում տեղակայված բնակելի տուն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---