Շիֆ. Արցախի ժողովուրդը չպետք է ընկնի Ալիևի ձեռքը, որը, ներում շնորհելով մարդասպանին, իր իսկական դեմքը ցույց տվեց18 հոկտեմբերի 2012 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ն ու ՄԽ մյուս երկրները կոնկրետ ջանքեր չգործադրեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար՝ Արցախի ժողովրդի կամարտահայտության հիման վրա, ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարները գնալով ավելի իրական կդառնան: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը: Ըստ նրա, այդ խնդրի լուծումը բխում է համընդհանուր շահերից և այն պետք է 2013թ. դիվանագիտական առաջնահերթություն դառնա: Պատերազմի և տնտեսական մեկուսացման տարիները լուրջ խոչընդոտ էին Լեռնային Ղարաբաղի զարգացման ճանապարհին: ԱՄՆ հայ համայնքի աջակցությամբ ես պայքարում էի Արցախի համար օգնության ծավալների ավելացման օգտին: Եվ թեև ես հասա հաջողության, և բյուջեում ընդգրկվեց 5 մլն դոլարի օգնությանը հաջորդ ֆինանսական տարվա համար, իրական օգնությունը շատ ավելի մեծ պետք է լինի»,-ասել է Ադամ Շիֆը: Շիֆը հավելել է նաև, որ հզոր, անկախ Արցախի ստեղծումը միայն խնդրի կեսն է: Ադրբեջանը պետք է հասկանա, որ նրա գործողությունների գինը շատ մեծ կարող է լինել: Ադրբեջանը ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից ոչ թե միջոցների կարիքը ունենալու համար, այլ այն պատճառով, որ դա հանդիսանում է երկկողմ սերտ հարաբերությունների դրսևորում: Նվազեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ԱՄՆ-ն իր բացասական վերաբերմունքը ցույց կտա Բաքվում մարդասպանին ազատ արձակելուն, ինչպես նաև կհիշեցնի Ալիևին, որ հանգիստ չի ընկալելու ագրեսիայի դրսևորումները Հայաստանի կամ Արցախի հանդեպ: Արցախի ժողովուրդը՝ հիմնականում հայ և քրիստոնյա, չպետք է ընկնի Ալիևի ձեռքը: Ներելով մարդասպանին և իր իսկական դեմքը ցույց տալով աշխարհին՝ նա և իր երկիրը ամենահամոզիչ ապացույցները ներկայացրեցին Արցախի անկախության շուտափույթ ճանաչման օգտին, եզրակացրել է Ադամ Շիֆը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |