Սոչիում Օլիմպիական խաղերի հակադոպինգային կենտրոնը պլանավորվում է բացել նոյեմբերին

Սոչիում Օլիմպիական խաղերի հակադոպինգային կենտրոնը պլանավորվում է բացել նոյեմբերին

PanARMENIAN.Net - Հակադոպինգային կենտրոնը, որը կառուցվում է Մոսկվայի կենտրոնում 2014-ի ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի նախապատրաստության շրջանակներում, պլանավորվում է շահագործման հանձնել նոյեմբերին:

Կենտրոնը նախատեսված է կենսաբանական հեղուկների լաբորատոր-դիագնոստիկ հետազոտությունների անցկացման համար` արգելված նյութերի առկայությունը (անաբոլիկ, թմրանյութեր, հոգեմետ նյութեր) ստուգելու համար:

Ենթադրվում է, որ այստեղ կանցկացվեն դոպինգի հատուկ հետազոտություններ Օլիմպիադայի անցկացման ժամանակ: Կենտրոնի քառահարկ շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 4,5 հազար քմ, հաղորդում է rsport.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---