Իրանցի Մանսուր Արբաբսիարը խոստովանել է, որ ծրագրել էր Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը

Իրանցի Մանսուր Արբաբսիարը խոստովանել է, որ ծրագրել էր Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը

PanARMENIAN.Net - Իրանցի Մանսուր Արբաբսիարը, ով մեղադրվում էր Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության կազմակերպման մեջ, երեկ Նյու Յորքի դատարանում խոստովանել է, որ մեղավոր է սպանությունը ծրագրելու մեջ, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով Agence France-Presse-ին:

Նրան սպառնում է 25 տարի ազատազրկում:

Արբաբսիարի խոսքով, ինքը հանցակիցների հետ 1.5 մլն դոլարի դիմաց վարձել է թմրավաճառի, ով, ըստ նախնական ծրագրի, պետք է առևանգեր սաուդցի դեսպանին: Հետո ծարգիրը փոխվել է և որոշում է կայացվել պայթյուն կազմակերպել ռեստորանում, որն այցելում էր դեսպանը:

Դեսպանի վրա հարձակումը կանխելու մասին ամերիկյան հատուկ ծառայությունները հաղորդել են 2011թ հոկտեմբերի 11-ին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---