Հունաստանը կստանա նոր վարկ` 31,5 մլրդ եվրո

Հունաստանը կստանա նոր վարկ` 31,5 մլրդ եվրո

PanARMENIAN.Net - Հունաստանին ֆինանսական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին սկզբունքային որոշումն արդեն ընդունվել է, 31,5 մլրդ եվրոյի չափով հաջորդ տրանշը կփոխանցվի նոյեմբերից ոչ ուշ, հաղորդում է գերմանական Spiegel ամսագրի կայքը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, վարկի տրամադրման օգտին հանդես են եկել Գերմանիան և Ֆրանսիան: Այդ որոշման մասին պաշտոնապես պետք է հայտարարի վարկատուների եռյակը (Եվրահնանձնաժողով, ԵԿԲ և ԱՄՀ): Բեռլինը և Փարիզը պնդում են, որ փողերը փոխանցվեն հատուկ հաշվի, որից միջոցները կարող են գնալ միայն տոկոսների վճարմանը և վարկերի մարմանը:

Spigel-ը հաղորդում է, որ Գերմանիան և Ֆրանսիան պահանջում են միջոցների ծախսելու վրա հսկողության բարելավում, մասնավորապես, երկրի ֆինանսների նախարարին լրացուցիչ լիազորությունների տրամադրում:

Նախօրեին վարկատուների եռյակի առաքելությունն ավարտել է Աթենքում իր աշխատանքի հերթական փուլը` չլուծված թողնելով աշխատանքային օրենսդրության և հունական պետական հատվածում կրճատումների հարցերը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---