Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն 2012թ պետբյուջեի կատարողականի վերաբերյալ18 հոկտեմբերի 2012 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2012թ պետբյուջեի կատարողականի և 2013թ պետական բյուջեի ձևավորման հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետական բյուջեն պետք է ապահովի պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ողղությունները, լինի հավասարակշռված և պահպանի սոցիալական ուղղվածությունը: Նախագահը նշել է, որ նման մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունը և հնարավորություն տվել իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր: Նախագահը կարևորել է նաև բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը և այդ գործընթացի հանդեպ վերահսկողության պատշաճ մակարդակի ապահովումը: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |