Ադրբեջանագետ. Ադրբեջանի ռազմական բյուջեն ամենևին էլ բանակին չի հասնում, այլ լցնում է ոմանց գրպանները![]() 18 հոկտեմբերի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի այն հայտարարությունները, թե իբր երկրի ռազմական բյուջեն ավելանում է, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանագետ Սարգիս Ավետիսյանն ասաց, որ վերջինիս ռազմական բյուջեի ավելացումը կապված է նաև մեծ փողելի լվացման հետ, և այդ փողերն ամենևին էլ բանակին չեն հասնում, այլ գնում են ոմանց գրպանները: Քանի որ Ադրբեջանը կարող է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդել միայն նավթով, որի վերաբերյալ վարկած կա, որ մոտակա 20 տարվա ընթացքում կսպառվի, ադրբեջանագետի հավաստմամբ` վերջինս իր դիրքերը կզիջի: Իսկ դրանից կշահի Հայաստանը: Թուրքմենական ու ադրբեջանական ռազմական հնարավոր բախման վերաբերյալ Ավետիսյանն ասաց, որ ինքը մոտ ապագայում իրատեսական չի համարում ռազմական գործողությունները նրանց միջև: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |