Ժակ Ֆոր. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը կկայանա առաջիկա օրերին

Ժակ Ֆոր. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը կկայանա առաջիկա օրերին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Նա նշել է, որ միջնորդները մտադրվել են հերթական այցը կատարել տարածաշրջան, բայց այն կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո. «Այդ հարցը համարյա լուծված է: Հանդիպումը կկայանա շուտով, առաջիկա օրերին», հաղորդում է ԱՊԱ-ն:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի գրավոր հարցմանը պատասխանել է, որ առաջիկա օրերին պլանավորում է բարձր մակարդակում շփումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ամենայն հավանականությամբ, նախարարների նման հանդիպում կկազմակերպվի Փարիզում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---