Էրիկ Ռուբին. ԱՄՆ-ն բարձր է գնահատում հայկական կողմի կառուցողական դիրքորոշումը ԼՂ հարցում18 հոկտեմբերի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և Միացյալ Նահանգները բարեկամական գործընկերությունը ներառում է արդյունավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էրիկ Ռուբինն ընդգծեց, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում գործընկերությունը Հայաստանի հետ և շարունակելու է համակողմանի փոխգործակցության զարգացումը: Նա հավելեց, որ համագործակցության ոլորտներն արագ տեմպերով ընդլայնվում են և այդ համատեքստում կարևորեց երկխոսությունը քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան քաղաքական և տնտեսական բնագավառներում փոխգործակցության զարգացման հարցերին, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հոկտեմբերի 18-ին կայանալիք նիստին։ Նախարար Նալբանդյանը և Էրիկ Ռուբինը քննարկեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն այս հարցում, Հայաստանի հանձնառությունը հակամարտության կարգավորմանը հասնելու բացառապես բանակցային ճանապարհով: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում |