Արմեն Աշոտյան. Հայաստանը կարող է կրթական կամուրջի յուրահատուկ առաքելություն ստանձնել

Արմեն Աշոտյան. Հայաստանը կարող է կրթական կամուրջի յուրահատուկ առաքելություն ստանձնել

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում բացվեց ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ 6 պետությունների ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանն ունի եզակի առավելություն: Այն ԱՊՀ եզակի երկրներից մեկն է, որը միաժամանակ նաև եվրոպական կրթական տարածքի մաս է կազմում: Ըստ նրա, Հայաստանը կարող է առաջարկել իր գործընկերներին իր եվրոպական ինտեգրման փորձը, ինչպես նաև եվրոպական գործընկերներին կարող է առաջարկել ԱՊՀ կրթական տարածքում ընդունված փորձը: «Այս կրթական կամուրջի յուրահատուկ առաքելությունը Հայաստանը կարող է ստանձնել, որովհետրև իրականում ձեռնարկված բարեփոխումները հիմնված են «ազգային ավանդական կրթական արժեքներ գումարած լավագույն միջազգային փորձ» բանաձևի վրա»,-ասաց նախարարը:

Համաժողովին մասնակցում են նաև ԱՊՀ անդամ 3 պետությունների ներկայացուցիչներ` դիտորդի կարգավիճակով: 19-րդ համաժողովին ներկա է նաև ԱՊՀ անդամ պետությունների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Ս. Լեբեդևը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---