Ռուբինը հրաժարվել է մեկնաբանել այն հայտարարությունը, որ ԱՄՆ հայերը չեն սատարի ոչ Օբամային, ոչ Ռոմնիին18 հոկտեմբերի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը հրաժարվել է մեկնաբանել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի այն հայտարարությունը, որ ԱՄՆ հայերը չեն սատարի ոչ գործող նախագահ Օբամային, ոչ էլ թեկնածու Ռոմնիին նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում: «Ես ինքս պետական պաշտոնյա եմ և չեմ կարող մեկնաբանել առաջիկա նախագահական ընտրությունները»,-ասել է Էրիկ Ռուբինը հայ-ամերիկյան տնտեսական հարցերով աշխատանքային խմբի նիստի ավարտին: Նա հավելել է նաև, որ համագործակցությունը Հայաստանի և ԱՄՆ միջև վերջին 20 տարիներին սերտորեն զարգացել է, ավելին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն երկու անգամ այցելել է Երևան և առաջին պետքարտուղարն է, որ այցելել է Հայաստան անկախացումից հետո: «Ոչ Բարաք Օբաման, որը չկատարեց իր բազմաթիվ խոստումները Հայկական հարցի վերաբերյալ, ոչ Միթ Ռոմնին, որը, լինելով Մասաչուսեթսի նահանգապետ, աչքի չի ընկնում հայերին հուզող հարցերի լուծմանն աջակցությամբ, արժանի չեն ԱՄՆ հայ համայնքի աջակցությանը»,-ավելի վաղ հայտարարել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը: Տնտեսական հարցերի հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին Երևանում: ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որի կազմում են ատոմային էներգետիկայի կարգավորման, առևտրի գրասենյակի ու Զարգացման միջազգային գործակալության ներկայացուցիչներ, գլխավորում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը: Այս տարի նշվում է նաև հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |