Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախագահի ու մատենադարանի բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների մասնակցությամբ տեղի ունեցավ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացումը: Այս մասին տեղեկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Մայր Աթոռի նորակառույց մատենադարանի օրհնության կարգը:

«Հոգու և մտքի լուսավորության այս նոր կաճառը, ապահովված է լավագույն պայմաններով ու հնարավորություններով Մայր Աթոռի մեծաթիվ գրականության պահպանման և ուսումնասիրման համար և համոզված ենք, նոր լիցք պիտի հաղորդի մեր հոգևոր ու գիտամշակութային կյանքին», - ասել է Կաթողիկոսը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնին մատուցած բացառիկ ծառայությունների համար Նորին Սրբությունը Վաչե Մանուկյանին շնորհել է «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---