44 մարդ է զոհվել սիրիական քաղաքի ռմբակոծության արդյունքում

44 մարդ է զոհվել սիրիական քաղաքի ռմբակոծության արդյունքում

PanARMENIAN.Net - Առնվազն 44 մարդ է զոհվել սիրիական կառավարական զորքերի կողմից Մաարեթ ալ-Նուման քաղաքին օդային հարվածներ հասցնելու արդյունքում: Այն գտնվում է ապստամբների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Հոկտեմբերի 18-ին օդային հարվածի արդյունքում ամբողջովին ոչնչացվել է 2 բնակելի տուն և մզկիթ, որի ներսում խաղաղ բնակիչներ են եղել: Շարունակվում է փլատակների տակից մարդկանց դուրս բերելու աշխատանքները, ուստի զոհերի թիվը կարող է աճել:

Այնտեղ աշխատում են փրկարարներ, բժիշկներ և կամավորներ:

Վերջին մի քանի օրերի ընթացքում Մաարեթ ալ-Նուման քաղաը Սիրիայում ընթացող գլխավոր հակամարտային կենտրոնն է:

Կառավարական զորքերը մեծ ջանքեր են գործադրում` ռազմավարական տեսանկյունից կարևոր բնակավայրը ետ վերադարձնելու ուղղությամբ. Այն կառուցված է Հալեպ-Դամասկոս մայրուղու վրա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---