Հնէաբանները Մեքսիկայում հայտնաբերել են տասնյակից ավելի անսովոր գերեզմաններ![]() 18 հոկտեմբերի 2012 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Հնէաբանները Մեքսիկայում հայտնաբերել են տասնյակից ավելի անսովոր գերեզմաններ: Բացահայտումն արվել է Մեքսիկայի Նայարիտ նահանգի հարավ-արևելյան հատվածում` Կեբորուկո հրաբուխի մերձակայքում: Գիտնականները հայտնաբերել են 12 բազալտե արկղեր, որոնք պատված են կրաքարե սալաքարերով: Արկղերը բաղկացած են եղել 5 առանձին սալաքարերից: Կրաքարե կափարիչներն, ամենայն հավանականությամբ, կանխամտածված կոտրվել են ինչ-որ հատուկ ծիսակարգի ժամանակ: Արկղերի ներսում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկորներ: Գիտնականներն առայժմ դժվարանում են պատասխանել, թե քանի մարմին է իրենց հաջողվել հայտնաբերել: Որոշ մնացորդներ էլ հայտնաբերվել են արկղերի շուրջ: Ոսկորներից բացի, արկղերում հայտնաբերվել է նաև 3 արձանիկ: Նոր գտածոն անսովոր է դարձնում այն, որ առաջ Մեքսիակյի այս շրջանում նմանատիպ գերեզմաններ չեն հայտնաբերվել: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |