ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԿԱՍԿԱԾԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ

PanARMENIAN.Net - Շվեյցարացի պատմաբան, «Վանականության պատմությունը Շվեյցարիայում» ակնարկի հեղինակ Լորեն Օբերսոնը խիստ քննադատության է ենթարկել պաշտոնական Անկարայի առաջարկը Հայոց ցեղասպանության փաստերի իսկությունը ուսումնասիրելու համար համատեղ հայ-թուրքական պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, հաղորդում է SDA: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան Թուրքիայում կասկածի ենթակա չէ: Նշենք, որ Շվեյցարիայում ապրիլի 17-ից 24-ը տեղի կունենան միջոցառումներ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---