Սերբիայում ստեղծվել է բռնության դեմ պայքարի հանձնաժողով` ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ

Սերբիայում ստեղծվել է բռնության դեմ պայքարի հանձնաժողով` ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Սերբիայում ստեղծվել է բռնության դեմ պայքարի հանձնաժողով` ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ, որում ներառվել է նաև երկրի վարչապետ Իվից Դաչին: Հայտնի է, որ Անգլիան բողոքել է սերբական թիմի երկրպագուների վարքից` Եվրո-2013 դուրս գալու համար երկու երկրների երիտասարդական հավաքականների խաղի ժամանակ:

Անգլիական կողմի խոսքով, սերբ երկրպագուները վանկարկել են ռասիստական բնույթի կարգախոսներ: Սերբական ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Թոմաս Կարաջիչը հերքել է մեղադրանքները:

Դա հետ մեկտեղ Կարաջիչը ներողություն է խնդրել խաղի վերջում երկրպագուների կողմից կազմակերպված ծեծկռտուքի համար` դա կոչելով անտեղի և անկարգ վարք, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---