ՀՀ նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին![]() 18 հոկտեմբերի 2012 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Այս մասին հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 20 տարիներին այդ հարաբերությունները զարգացել են վերընթաց և փոխվստահության պայմաններում: Երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորվել է նաև Միացյալ Նահանգներում հայ համայնքի դերը: Էրիկ Ռուբինը գոհունակությամբ է փաստել, որ պատիվ է ունեցել անցած 20 տարիներին, ի թիվս իր բազմաթիվ գործընկերների, անձամբ աշխատելու ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, և շատ լավ գիտի, թե ինչ վերելք են ունեցել այդ հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր: «Այն Հայաստանը, որ դուք կառուցել եք, շատ է տարբերվում այն երկրից, որը երկու տասնամյակ առաջ լքեց Խորհրդային Միությունը: Բայց միևնույն ժամանակ, կան բազմաթիվ մարտահրավերներ, և ես համաձայն եմ Ձեզ հետ, պարոն Նախագահ, որ միասին աշխատելով մենք կարող ենք դիմագրավել այդ մարտահրավերներն ու լուծումներ գտնել»,-ասել է Էրիկ Ռուբինը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երևանում այսօր անցկացված Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի քննարկումների արդյունքները և դրանք գնահատել արդյունավետ ու կառուցողական: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ աշխատանքային խմբի օրակարգում հասունացել է պահը՝ օգնության ծրագրերից անցնելու առևտրի և ներդրումների խրախուսման: Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |