«Ալ-Քաիդայի» հովանավորներին բռնելու համար ԱՄՆ իշխանությունները խոստանում են 12 մլն դոլար

«Ալ-Քաիդայի» հովանավորներին բռնելու համար ԱՄՆ իշխանությունները խոստանում են 12 մլն դոլար

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտը սահմանել է 12 մլն դոլար արժողությամբ խրախուսանք այն տեղեկատվության համար, որի համաձայն տեղեկություններ կստացվեն միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության հովանավորների գտնվելու վայրը:

Ամերիկյան իշխանությունների տվյալներով, Մուխսին ալ-Ֆահդիլին, ով բնակվում է Իրանի տարածքում, ֆինանսավորել է «Ալ-Քաիդայի» բացմաթիվ ակցիաներ, ինչպես նաև նախապես տեղյակ է եղել 2001թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար ԱՄՆ իշխանությունները խոստանում են 7 մլն դոլար, հաղորդում է Ռոյթերսը: Ալ-Ֆահդիլիի աջ ձեռք Ադել ալ-Հարբիին բռնելու համար ԱՄՆ իշխանությունները խոստանում են 5 մլն դոլար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---