ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԵՑՆԵԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍՐՄԱՆԸ15 ապրիլի 2005 - 11:25 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մտահոգվելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարման մեծացման, հակամարտող կողմերի ԶՈՒ շփման գծում բազմաթիվ զոհերի հանգեցնող զինադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումների, ինչպես նաեւ հրապարակային հայտարարությունների կապակցությամբ, նշում են, որ շփման գծում նման միջադեպերը վտանգի են ենթարկում նաեւ զինադադարի ռեժիմը, իսկ պատերազմական կոչերը դժվարացնում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը եւ շիկացնելով ատելության զգացմունքը երկու երկրների ժողովուրդների մեջ` խոչընդոտում են ժողովուրդների միջեւ հարեւանության մթնոլորտի ձեւավորմանը: Այս մասին ասվում է Յուրի Մերզլյակովի, Սթիվեն Մաննի եւ Բերնար Ֆասյեի կողմից Լոնդոնում այսօր ընդունված հայտարարությունում: Ինչպես նշվում է Երեւանում Ֆրանսիայի դեսպանության կողմից PanARMENIAN.Net գործակալությանը տրամադրած հայտարարությունում. «Այս զգայուն պահին, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մոտ են հակամարտության կողմերի միջեւ համաձայնագրի ձեռքբերման առաջին քայլերին, միջնորդները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին` 1995 թվականի փետրվարին ստանձնած պարտավորությունների համաձայն պահպանել զինադադարի ռեժիմը շփման գծում եւ ձեռնպահ մնալ հրապարակային հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը, ինչպես նաեւ նախապատրաստել երկու երկրների բնակչությանը համաձայնագրին, որը կարող է ձեռքբերվել բանակցությունների արդյունքում եւ երկու կողմերից էլ փոխզիջումներ կպահանջի»: Համանախագահները կոչ են արել կողմերին գիտակցել, որ ռազմական գործողությունների վերսկսումը չի կարող հանգեցնել ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման, սակայն կարող է ողբերգություն դառնալ երկու երկրների ժողովուրդների համար եւ կբերի նոր մարդկային զոհերի, ավերածությունների եւ փախստականների, ինչպես նաեւ ահռելի ֆինանսական ծախսերի, որոնք կխարխլեն երկրների տնտեսական զարգացումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին առանձնահատուկ ուշադրություն հատկացնել երկու երկրների ԱԳՆ նախարարների եւ միջնորդների Լոնդոնում այսօր կայանալիք հանդիպմանը, ինչպես նաեւ ապրիլի վերջին Ֆրանկֆուրտում նախատեսված բանակցություններին, որոնց նպատակն է նախապատրաստել երկու երկրների նախագահների` մայիսի կեսի հանդիպումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |