Սիվիլիթաս հիմնադրամի աշխատակիցները Սիվիլիթասի գրասենյակից երթով կգնան գլխավոր դատախազություն

Սիվիլիթաս հիմնադրամի աշխատակիցները Սիվիլիթասի գրասենյակից երթով կգնան գլխավոր դատախազություն

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 12:30 Սիվիլիթաս հիմնադրամի աշխատակիցները Սիվիլիթասի գրասենյակից երթով կգնան գլխավոր դատախազություն, որպեսզի հանձնեն պահանջագիր-նամակն ու Սիվիլիթասի և Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնել պահանջող ստորագրահավաքի արդյունքները: Նշենք, որ Հոկտեմբերի 7-ից 17-ը Սիվիլիթասի աշխատակիցների նախաձեռնած ստորագրահավաքին են միացել 13,000 մարդ 65 երկրից, Հայաստանի գյուղերից ու քաղաքներից: Այս պահին ստորագրահավաքը դադարեցված է:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած 1 մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Բացի այդ, ըստ անցկացված քննության՝ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---